
ՄԱՇԿԻ ԽՆԱՄՔ ԴԱՇՏԱՆԱՅԻՆ ՑԻԿԼԻ ԸՆԹԱՑՈՒՄ
Դաշտանային ցիկլը ազդում է մաշկի վրա՝ հորմոնալ փոփոխությունների պատճառով: Ահա մաշկի խնամքի համառոտ առաջարկություններ ցիկլի յուրաքանչյուր փուլում՝ հիգիենիկ միջադիրներ օգտագործելիս առողջությունն ու հարմարավետությունը պահպանելու համար:
Դաշտանային փուլ (օրեր 1–5):
Խնդիր․ չորություն, զգայունություն, գունատ տեսք։
Խորհուրդներ․ օգտագործեք նուրբ մաքրող միջոց և խորը խոնավեցնող կրեմ՝ հիալուրոնաթթվով։ Միջադիրները փոխեք յուրաքանչյուր 4–6 ժամը մեկ՝ նախընտրելով շնչող նյութերից պատրաստված տարբերակներ՝ գրգռվածությունից խուսափելու համար։ Խմեք բավարար ջուր և սնվեք օմեգա-3 հարուստ մթերքներով՝ բորբոքումը նվազեցնելու համար։
Ֆոլիկուլային փուլ (օրեր 6–14):Մաշկի վիճակը՝ մաշկը վերականգնվում է, դառնում է թարմ։
Խորհուրդներ․ օգտագործեք թեթև խոնավեցնող միջոցներ և վիտամին C պարունակող շիճուկներ՝ մաշկին փայլ հաղորդելու համար։Պահպանեք հիգիենան՝ հիպոալերգիկ միջադիրների միջոցով։ Նուրբ շերտազատումը (AHA/BHA) կարող է օգնել վերականգնել մաշկը։

Օվուլյացիոն փուլ (օրեր 15–17):
Մաշկի վիճակը՝ մաշկը փայլուն է, բայց կարող է մի փոքր յուղոտ լինել։
Խորհուրդներ․ Օգտագործեք նվազագույն խնամք. մաքրում, խոնավեցում, արևապաշտպան։ Ընտրեք բնական նյութերից պատրաստված միջադիրներ՝ հարմարավետության համար։ Նիացինամիդ պարունակող շիճուկները կարող են ուժեղացնել բնական փայլը։
Լուտեինային փուլ (օրեր 18–28):
Խնդիր․ յուղոտություն, բշտիկներ, զգայունություն։
Խորհուրդներ․ մաշկը մաքրեք օրը երկու անգամ՝ սալիցիլաթթվով։ Օգտագործեք ոչ կոմեդոգեն կրեմներ և բարձր կլանողականությամբ միջադրիներ՝ գրգռվածությունը նվազեցնելու համար։ Խուսափեք ագրեսիվ խնամքի միջամտություններից։
Ընդհանուր խորհուրդներ․
· Հաճախ փոխեք միջադիրները և ընտրեք հիպոալերգիկ տարբերակներ՝ առանց բույրերի։
· Սնվեք հավասարակշռված․ օմեգա-3, հակաօքսիդանտներ և բավարար ջուր՝ մաշկի առողջության համար։
· Եթե գրգռվածությունը կամ բշտիկները պահպանվում են, դիմեք մաշկաբանի։
Համակարգեք մաշկի խնամքը Ձեր ցիկլի հետ և ընտրեք որակյալ հիգիենիկ միջադիրներ՝ ձեզ վստահ ու հարմարավետ զգալու համար։
Այս հոդվածը միայն տեղեկատվական նպատակներով է և չի կարող համարվել բժշկական խորհրդատվություն։

